«Առկա իշխանության և նրա ժամանակավոր պաշտոնակատարների կողմից ոչ մի բանակցություն չպետք է վարվի». ԼՀԿ-ն առաջարկում է միասնական փաստաթուղթ ստորագրել
20/05/2021 14:55

«Առկա իշխանության և նրա ժամանակավոր պաշտոնակատարների կողմից ոչ մի բանակցություն չպետք է վարվի». ԼՀԿ-ն առաջարկում է միասնական փաստաթուղթ ստորագրել

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Մինչ օրս ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկում ենք միասնական փաստաթուղթ ստորագրել առ այն, որով բոլորս հայտարարում ենք, որ մինչև Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի բանակցություն չպետք է վարվի և ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի առկա իշխանության և նրա ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։ 

Ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովրդի ձևավորած նոր իշխանությունները միայն կբանակցեն կամ կվերաբանակցեն ցանկացած երկկողմանի կամ բազմակողմ փաստաթղթի շուրջ և կկայացնեն համապատասխան որոշումներ»։
 
Նշենք, որ կառավարության հերթական նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. 

«Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված նախնական համաձայնություններ, այդ լուծումները հարյուր տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին ու, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ»։
«Առկա իշխանության և նրա ժամանակավոր պաշտոնակատարների կողմից ոչ մի բանակցություն չպետք է վարվի». ԼՀԿ-ն առաջարկում է միասնական փաստաթուղթ ստորագրել