20/05/2021 13:02
Հողերի զիջման մասին խոսք չկա. չեմ կարող ասել՝ փաստաթուղթն ինչի մասին է. Վահան Քերոբյան (Տեսանյութ)
Հողերի զիջման մասին խոսք չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
Լրագրողի հարցին՝ ինչի՞ մասին է փաստաթուղթը՝ Քերոբյանը պատասխանեց, որ չի կարող ասել.
«Ըստ փաստաթղթի՝ մեր կողմից ոչ մի զիջում չի նախատեսվում: Իմ տեղեկատվությունը ինձ, որպես հայերնասեր մարդու, բավարարում է այս պահին»:
Նախարարի պաշտոնակատարի կարծիքով՝ փաստաթղթի բովանդակությունը շուտով կհանրայնացվի:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Միքայել Մինասյանը հրապարակել էր նոր փաստաթղթից մի հատված, որը պատրաստվում են ստորագրել ՀՀ վարչապետը, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները։
Ըստ Մինասյանի հրապարակած փաստաթղթի, «Տավուշի մարզի 5 գյուղ և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել»։
Այսօր կառավարության նիստին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եթե Ադրբեջանը պայմանավորվածություններն իրագործի, թուղթը ստորագրելու է: