Սև լճի մոտ հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև վիճաբանության հետևանքով հայ զինծառայողներ են հոսպիտալացվել
21/05/2021 17:02

Սև լճի մոտ հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև վիճաբանության հետևանքով հայ զինծառայողներ են հոսպիտալացվել

Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում երեկ երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի զինծառայողների միջև տեղի ունեցած վիճաբանության հետևանքով հայ զինծառայողներ են հոսպիտալացվել, Aysor.am-ին հայտնեցին ՊՆ-ից։ 

Նախարարությունից նշեցին, որ նրանք ստացել են միջին և թեթև վնասվածքներ։ 

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գորիսի հիվանդանոց է տեղափոխվել 11 զինծառայող։ Միջադեպի հետևանքով քթի կոտրվածք է ստացել Գորիսի զորամասի շտաբի պետը:

Սև լճի մոտ հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև վիճաբանության հետևանքով հայ զինծառայողներ են հոսպիտալացվել