.jpg)
25/05/2021 10:15
Հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է. Տավուշի մարզպետարան
Տավուշի մարզպետարանից հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի հայրենակիցներ, հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում իրավիճակը հանգիստ է:
Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»։