Ուկրաինան մայիսի 26-ից դադարեցնում է օդային հաղորդակցությունը Բելառուսի հետ
25/05/2021 14:33

Ուկրաինան մայիսի 26-ից դադարեցնում է օդային հաղորդակցությունը Բելառուսի հետ

Ուկրաինան մայիսի 26-ի կեսգիշերից դադարեցնում է օդային հաղորդակցությունը Բելառուսի հետ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, հայտնում է ТАСС-ը:

Նա նշել է, որ մայիսի 26-ից ուկրաինական ավիաընկերություններին ու ինքնաթիռներին արգելվել է թռչել Բելառուսի օդային տարածքում:

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կառավարությանը հանձնարարել էր նախապատրաստել Բելառուսի ու Ուկրաինայի միջև թռիչքների արգելք:

ԵՄ երկրների ղեկավարները մայիսի 24-ին կայացած գագաթնաժողովին խորհուրդ են տվել եվրոպական պետությունների ավիափոխադրողներին խուսափել Բելառուսի վրայով թռչելուց:

Ուկրաինան մայիսի 26-ից դադարեցնում է օդային հաղորդակցությունը Բելառուսի հետ