26/05/2021 17:53
«Լուսավոր Հայաստանը» բացառում է Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կոալիցիան. հայտնի է նախընտրական ցուցակի 10-յակը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց նախընտրական ցուցակը. դրանք ԿԸՀ ներկայացրեց Դավիթ Խաժակյանը։
Ցուցակը գլխավորում է կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Էդմոնք Մարուքյան
Արտյոմ Գեղամյան
Անի Սամսոնյան
Գևորգ Գորգիսյան
Դավիթ Խաժակյան
Կարինե Ղուկասյան
Սարիկ Մինասյան
Լևոն Մարտիրոսյան
Սրբուհի Գրիգորյան
Ստեփան Ստեփանյան
«Մենք այս ընտրությունների գնում ենք պարզ ճակատով, մենք հասկանում ենք, որ պայքարի մեջ ենք մտել այն ուժերի հետ, որոնք տիրապետում են մեծ փողերի, բայց մենք ապացուցել ենք՝ կարողանում ենք մեկին տասը ձայն գեներացնել՝ առանց ֆինանսական ռեսուրսների», - լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Խաժակյանը։
Նա պնդեց՝ «Լուսավոր Հայաստանը» բացառում է Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ու Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կոալիցիան։