Մեր տարածքում գտնվող հակառակորդի թիվը չի գերազանցում 1000-ը. ԳՇ պետի տեղակալ
27/05/2021 16:24

Մեր տարածքում գտնվող հակառակորդի թիվը չի գերազանցում 1000-ը. ԳՇ պետի տեղակալ

Մեր տարածքում գտնվող հակառակորդի թիվը չի գերազանցում 1000-ը, ասուլիսում հայտարարեց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:

Նրա խոսքով՝ ստորաբաժանումների վերածելով ու հարաբերակցելով այդ ուղղությամբ գտնվող մեր ստորաբաժանումների հետ՝ հակառակորդի 1000 զինծառայողը մեր տարածքում լուրջ խնդիրներ կատարելու հնարավորություններ չունի:

«Եթե հարցին լուծում տանք ռազմական ուժի կիրառմամբ, ապա այդ 1000 զինծառայողը մեր տարածքից դուրս գալ չի կարող: Կոչնչացնենք բոլորին անխտիր», - նշեց Ասրյանը:

Մեր տարածքում գտնվող հակառակորդի թիվը չի գերազանցում 1000-ը. ԳՇ պետի տեղակալ