.jpg)
27/05/2021 17:54
Երեկոյան Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել. կմասնակցեն նաև խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները
Երեկոյան տեղի կունենա Անվտանգության խորհրդի նիստ։
«Առավոտյան պահանջել էինք գումարել Ազգային անվտանգության խորհրդի նիստ` խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։
Քիչ առաջ տեղեկացանք, որ մեր պահանջը բավարարվել է. նիստը տեղի կունենա երեկոյան», - այս մասին հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։