Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ
01/06/2021 15:44

Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է հռոմեացիների հետ պայմանագիրը երկարաձգելու առաջարկին: Այս մասին Twitter-ում հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:

Ակումբի ներկայացուցիչները և ֆուտբոլիստը պայմանավորվել են պայմանագրի շուրջ մինչև 2023 թվականը: Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 4,5 միլիոն եվրո, ներառյալ բոնուսներ:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Մխիթարյանը մասնակցել է Իտալիայի առաջնության 33 հանդիպման, որոնցում դարձել է 12 գոլի և տասը գոլային փոխանցման հեղինակ:

32-ամյա հայը «Ռոմայի» կազմում հանդես է գալիս 2019 թվականից: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին:

Մխիթարյանը կերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ