«Չեմ հասկանում՝ տղայիս դեպքում ինչո՞ւ են այսպիսի քաշքշուկ ստեղծել. այդքան բա՞րդ է ճշտելը՝ ով, որտեղ է կռվել». ծնողն ահազանգում է՝ պետությունը պատերազմի մասնակցին հասանելիք գումարը մինչ օրս չի տվել

02/06/2021 17:02

«Չեմ հասկանում՝ տղայիս դեպքում ինչո՞ւ են այսպիսի քաշքշուկ ստեղծել. այդքան բա՞րդ է ճշտելը՝ ով, որտեղ է կռվել». ծնողն ահազանգում է՝ պետությունը պատերազմի մասնակցին հասանելիք գումարը մինչ օրս չի տվել


44 օրյա պատերազմից հետո Մանվելյանների 6 հոգանոց ընտանիքը հայտնվել է անելանելի կացության մեջ. վարձակալության հիմունքներով բնակվող ընտանիքի տղամարդիկ, ովքեր կամավորագրվել ու պատերազմի առաջին իսկ օրից առաջնագիծ էին մեկնել, կորցրել են աշխատանքը, տան կինն էլ ստիպված պարտքերով է տունը պահել, ու արդեն մի քանի ամիս է՝ հայտնվել են «դատարկ տաշտակի» առաջ, անգամ պետական կարգով սահմանված միջոցներից չեն կարողանում օգտվել:

«Պետությունը հայտարարեց, որ պատերազմին մասնակցած տղաներին ֆինանսական օգնություն են ցուցաբերում: Իմ տղան պատերազմից ժամեր հետո Արցախ գնացող կամավորներից է եղել, ամբողջ 44 օր թեժ կետերում է անցկացրել, պատերազմից հետո էլ միայն մի քանի օր է տանը մնացել. այս անգամ էլ մեկնել է զինվորներին փոխարինելու ու վերադարձել է դեկտեմբերի 1-ին: Նայում եմ շրջապատիս մարդկանց, որոնք զավակները 5 օր էլ չեն մնացել մարտադաշտում, մեծ մասը Տավուշում, Վարդեիսում են եղել, իսկ իմ Աշոտը թեժ կետերում է եղել ու բախտի բերմամբ է ողջ մնացել, բայց այդ ընտանիքներին լուրջ աջակցություն են ցուցաբերել, գումարներ տվել, իմ տղային մինչև այսօր քաշքշում են», - Aysor.am-ի հետ զրույցում վրդովված պատմեց ընտանիքի մայրը՝ Գոհար Մանվելյանը:

Քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից 25-ամյա Աշոտ Մանվելյանն, ով մինչև 2020-ի սեպտեմբերի 27-ը շինարարական ընկերությունում էր աշխատում, հիմա մատուցողի աշխատանք է փնտրում: Սեպտեմբերի 27-ին Մատաղիս շտապած երիտասարդը պատերազմից վերադարձել է ողնաշարի խնդրով, սակայն մինչ այսօր բժշկի չի դիմել:

«Հավանաբար, վազելու ժամանակ է ընկել: Այդ պահին տաք է եղել, չի զգացել, բայց հիմա դա լուրջ հետևանք է թողել: Ֆիզիկական ծանր աշխատանք կատարել այլևս չի կարողանում, առողջությունը թույլ չի տալիս», - նշեց մեր զրուցակիցը:

Գոհար Մանվելյանը բազմաթիվ դիմում-նամակներ է գրել՝ ուղղված համապատասխան մարմիններին, պատգամավորներին, անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սակայն, գրեթե անարդյունք, ընտանիքն իր կամավորին հասանելիք գումարն այդպես էլ չի կարողանում ստանալ: Պատգամավորներից միայն Սոֆյա Հովսեփյանն է արձագանքել՝ ընտանիքին ուղղորդելով սոցապ բաժին:

Այդտեղ էլ պարզվել է, որ ընտանիքի 6 անդամները պետք է հաշվառված լինեն նույն հասցեում: Հաշվառման համար անհրաժեշտ էր 6000 դրամ վճարել (յուրաքաքանչյուր անձի համար 1000 դրամ), բայց ներկա պահին ընտանիքն անգամ այդ գումարը չի կարող վճարել:

Ի դեպ, Գոհարի ամուսինը ևս 44-օրյա պատերազմի մասնակից է, որդու մեկնելուց մի քանի օր հետո էր կամավորագրվել ու ռազմաճակատ մեկնել: Պետությունն ավագ Մանվելյանի հարցում պարտաճանաչ է գտնվել. հոր մասնակցության համար ուսանող դստեր մեկ կիսամյակի վարձը փոխհատուցել է:

«Չնայած էլի երկար քաշքշեցին, մինչև ամուսնուս գումարը փոխանցեցին: Հայրանունը սխալ էին գրել, ու իրենց սխալի պատճառով մենք էինք անընդհատ վազվզում, վերջին վայրկյանին են վարձավճարը փոխանցել: Թե տղայիս դեպքում ինչո՞ւ են այսպիսի քաշքշուկ ստեղծել, չեմ հասկանում: Խնդիրը նրանում է, որ իմ տղան տարբեր տեղերում է կռվել (Մատաղիս, Մարտակերտ, Բալուջա, Կոռնիձոր), ու արդեն քանի ամիս է՝ դա են ճշտում: Ես էլ իրենց անընդհատ խնդրում եմ, բացատրում, որ ընտանիքս վարձով է ապրում, միթե այդքան բա՞րդ բան է ճշտում կատարելը, հասկանալը՝ ով, որտեղ է կռվել: Միայն մեկ անգամ զանգեցին Արցախից, Մատաղիսի զորամասի պատասխանատուն էր, ասաց, որ Ձեր տղան Մատաղիսում 4 օր է եղել, ու մենք այդ 4 օրվա գումարը՝ 28-30 հազար դրամ, կուղարկենք: Բոլոր 4 տեղերի գումարը պետք է ՊՆ-ի միջոցով փոխանցվեր մեզ: Բայց մինչ այսօր չի փոխանցվել նույնիսկ այդ 30 հազարը: Ես արդեն 3 վարձով տուն եմ, փոխել՝ վճարել չկարողանալու պատճառով: Ձմռանը պարտքով, տոկոսով գումարներ եմ վերցրել, որպեսզի ընտանիքիս «յոլա» տանեմ, կոմունալների հարցերը լուծենք, պարտք մնացած տան վարձը տանք: Հույսս էլ կապել էի ՊՆ-ի կողմից տրվելիք գումարի հետ: Հիմա այդ պարտքատերեն ինձ ավելի շատ են վախեցնում, քան պատերազմի օրերն էին: Նույնիսկ վախենում եմ փողոց դուրս գալ: Տղաս էլ անընդհատ նեղանում է ինձանից, ասում է՝ հո ես փողի համա՞ր չեմ գնացել, ես իմ պարտքն եմ կատարել: Հավատացեք, եթե համատարած նույնը լիներ, ես գուցե իմ խնդրի հետ մնայի, լռեի, բայց երբ տեսնում եմ, թե ոնց են շատերը 4-5 օր Շամշադինում անվտանգ մնալու համար մեծ գումարներ ստացել, իսկ իմ տղան կյանքի ու մահվան կռիվ է տվել՝ չեմ կարող լռել: Բացի ֆիզիկական ցավը, նաև հոգեպես է ընկճված, աչքերի առաջ անընդհատ պատերազմն է, զոհված տղերքը, ամբողջ օրն իր սենյակից դուրս չի գալիս, իր ծաղիկների հետ է (Աշոտ Մանվելյանը մինչ պատերազմը ծաղկանոց էր ստեղծել, հեղ.)», - արտասվելով մանրամասնում է կամավորի մայրը: 

Օրեր առաջ էլ տիկնոջը ՊՆ-ից են զանգահարել, ասել, որ դիմում գրի՝ ուղղված նախարար Վաղարշակ Հարությունյանին: Աշոտը մանրամասն ներկայացրել է՝ որ ամսվա, որ օրերին, որ շրջանում է կռվել, մայրն էլ գրի է առել: Խոստացել էին անմիջապես արձագանքել, սակայն մինչ այսօր՝ քար լռություն:

Գոհար Մանվելյանն Aysor.am-ին էր դիմել նաև պատերազմի օրերին: Ընտանիքի մայրն, ով տան տղամարդկանց Արցախ էր ճանապարհել, այն ժամանակ մեր միջոցով բարձրաձայնեց՝ պատրաստ է իր վարձակալած հարկի տակ անշահախնդիր տեղ տալ Արցախից Հայաստան եկած ընտանիքներին: Ոգևորում էր կամավորներին, զինվորներին, նրանց մայրերին, հավատում՝ Արցախի ու Հայաստանի ապագային:

Այս անգամ զրույցի ընթացքում անճարությունից գրեթե արտասվող կինը պարբերաբար կրկնում էր.

«Ինձ ճիշտ հասկացեք, մենք երբեք կարիք չենք ունեցել, իմ տան տղամարդիկ աշխատել են, մենք ապահով ենք ապրել, ոչ մի նեղություն չենք քաշել: Բայց մեր հայրենասիրությունը մեզ ոչնչի չհասցրեց, երևի պետք չէր ոչ մի տեղ էլ գնալ, պետք էր մեր աշխատանքին մնայինք ու կողքից շատերի պես «ախ ու վախ» անեինք: Մեր կյանքը դժոխքի է վերածվել, պատերազմից հետո հայտնվել ենք սոցիալական շատ ծանր վիճակում»:

Տիկին Գոհարը սցենարիստ է, Գրողների միության անդամ, սակայն այս օրերին չի խուսափում ոչ մի աշխատանքից. մի օր դայակ է, մի օր՝ մաքրուհի...

«Փորձում ենք միմյանց օգնելով՝ ապրել: Պատերազմից հետո ամուսնուս աշխատավայրը փակվեց, ինքն էլ հիմա ցանկացած գործ անում է, օրավարձով աշխատանքների է գնում: Սկեսուրս ու սկեսրայրս, չնայած տարիքն առած մարդիկ են ու վատառողջ, բայց ստիպված ձեռքներն ամեն տեղ «գցում» են: Ծայրը ծայրին հասցնում ենք, սոված չենք մնում: Մենք հո չե՞նք նստել ու սպասում ենք՝ ով պիտի փող տա, որ ապրենք: Ես ընդամենը իմ երեխու հասանելիքն եմ ուզում, քանի որ այս պարտքերն ինձ արդեն հունից հանում են: Նույնիսկ բարերարների եմ դիմել, երկուսն օգնության ձեռք մեկնեցին ու դրանով գոնե խանութներում կուտակած պարտքերս մարեցի: Շնորհակալ եմ իրենց: Եթե այս ամենը չլիներ, եթե իմ տան տղամարդիկ իրենց աշխատանքները չկորցնեին ու ստիպված պարտքի տակ չընկնեինք, մենք այս վիճակում չէինք հայտնվի: Աշխատող ընտանիք ենք, բայց մեր 3000 դրամ օրավարձից տոկոսնե՞րը տանք, տան՝ 50 հազար վա՞րձը, թե՞ սնվենք», - եզրափակեց Գոհար Մանվելյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:49 Ասում էր ճանապարհը բացեք, շարունակում են ժողովրդին խաբելով՝ ամեն ինչ առաջ տանել․ Կիրանցի բնակիչը՝ մարզպետի հետ փակ զրույցի մասին Այսօր, 12:43 Պետության ներսում չի կարող ոստիկանը խուլիգանից միայն համազգեստով տարբերվել․ Փաստաբան Այսօր, 12:40 Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:25 Ճանապարհը փակած բնակիչների մի մասը մարզպետի հետ գնաց փակ հանդիպման Այսօր, 12:19 Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Դարձի ́ր ջահակիր․ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ՝ կանցկացվի ավանդական Ջահերով երթը Այսօր, 11:56 Տավուշի մարզպետը Կիրանցի ճանապարհը փակած բնակիչներին առաջարկեց զրուցել առանց լրագրողների Այսօր, 11:47 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը Այսօր, 11:37 Խոստանում եմ իրենց գրառումների մասին հիշեցնել հողերը հաճույքով հանձնող այն ՔՊ-ականներին, ում ՀՀ-ի որևէ անկյունում մի օր կթալանեն երկիր ներթափանցող թուրքերը․ Զաքարյան Այսօր, 11:29 Չափագրումներից պարզ է դառնում, որ եկեղեցի է քանդվելու, դպրոցը, հարևանիս ու իմ տները․ Տավուշցի Այսօր, 11:14 ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է․ Շարմազանով Այսօր, 11:04 Հանգիստ ու հանդարտ միասին պիտի անցնենք մեր պետականության այս դժվար ժամանակները. Հակոբ Արշակյան Այսօր, 10:56 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Այսօր, 10:49 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնելու Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը (Տեսանյութ) Այսօր, 10:46 Արմավիրում որդին դանակի մի քանի հարվածով սպանել է հորը Այսօր, 10:41 Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չեն․ ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա․ Աբրահամյան Այսօր, 10:24 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը և կոչ արել հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման Այսօր, 10:12 Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան Այսօր, 10:11 «Փաստ». Անգամ իշխանության սրտի «Freedom House»-ն է ասում, որ կոռուպցիա ոչ միայն կա, այլև դա շատ լուրջ, էական չափեր է ստացել Այսօր, 10:07 «Ժողովուրդ». Տավուշի այս գյուղերի հանձնումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի արդյունք է. Մովսես Հակոբյան Այսօր, 10:04 «Հրապարակ». Արցախցի պատգամավորները լուրջ մտահոգություններ ունեն արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների հետ կապված Այսօր, 09:46 «Փաստ». Իրավապահ համակարգն արդեն օգտագործվում է ուղիղ հանցագործության նպատակով Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների կողմից վճարովի հիմունքներով այլ աշխատանք կատարելը անհամատեղելի է Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանը փորձել էր փափուկ բարձ դնել գյուղացիների գլխի տակ`հերթական անգամ խաբելով նրանց Այսօր, 09:42 «Փաստ». Անվտանգության խորհրդի փակ գաղտնի նիստում քննարկվել է Տավուշի տարածքների հանձնման գործընթացը Այսօր, 09:41 «Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործը մնացել է օդից կախված Այսօր, 09:40 «Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ Անահիտ Մանասյանը երկուշաբթի կգնան ԱԺ Այսօր, 09:38 «Փաստ». Մայիսի 1-ից տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է պարտադիր ունենան 100 դրամանոց Այսօր, 09:32 «Հրապարակ». Փաշինյանը Կոտայքի Զառ գյուղի դպրոցում վայելում էր իր սիրելի Պապ թագավորի մասին բեմականացումը Այսօր, 09:28 «Կարևոր քայլ է»․ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ-ի ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Այսօր, 09:19 Տավուշում գիշերը լարված է եղել․ բնակիչները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել (Տեսանյութ) 19/04/2024 23:39 Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա 19/04/2024 23:10 ՔՊ-ն ու նրա սատելիտները, իրար հերթ չտալով, համոզում են, թե թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է»․ Չմոռանաք՝ պետության շահերի դեմ գործած ցանկացած հանցագործություն արդարացնելը մեղսակցություն է 19/04/2024 23:00 «Ինձ համար մի քիչ անհասկանալի է էն խոսույթը, որ գյուղերը ուղիղ նշանառության տակ են հայտնվում․ այս հարցը մանիպուլացվում է»․ Արայիկ Հարությունյան 19/04/2024 22:43 Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Առաքելյան 19/04/2024 22:25 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» 19/04/2024 22:16 Միրզոյան․ «Հիրավի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն եվրոպական ձգտումներ» 19/04/2024 22:00 Տոյվո Կլաարը «հուսադրող» է համարում սահմանազատման հանձնաժողովների միջև նոր պայմանավորվածությունը, որով տարածքներ են հանձնվելու ադրբեջանական կողմին 19/04/2024 21:45 Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից 19/04/2024 21:29 Փաշինյանը ներկայացման էր․ «Պապ թագավոր»-ը դիտելուց հետո շնորհակալություն է հայտնել դրական լիցքերի համար 19/04/2024 21:19 «Չե՛ք կարող լռեցնել բոլորիս, շարունակելու ենք ասել ճշմարտությունը, որի համար կալանավորել եք մարդկանց»․ Ակցիա՝ հաջակցություն քաղբանտարկյալների (Տեսանյութ) 19/04/2024 21:04 Սա մեր համազգային ամոթի և նվաստացման դարաշրջանն է, որը բերելու է լրջագույն նոր մարտահրավերներ՝ մեր պետության անվտանգության ու կենսունակության համար 19/04/2024 20:57 «Մեր դիրքորոշումները փոխված չեն, կապ չունի՝ պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել»․ Բագրատ Սրբազանը՝ Տավուշից գյուղեր հանձնելու՝ կառավարության համաձայնության մասին 19/04/2024 20:48 Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը 19/04/2024 20:40 ՀՀ կառավարության ղեկավարը իրականացնում է ռազմավարական կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում, Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը 19/04/2024 20:32 «Ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին»․ ՔԿ-ից պնդում են՝ Շենգավիթի բաժնում ոչ ոքի բռնության չեն ենթարկել 19/04/2024 20:20 ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է ադրբեջանական նորանոր հանցագործությունների հավանականությունը, նվազեցնում է մեր հավաքական վերադարձի հնարավորությունները․ Հայտարարություն 19/04/2024 20:09 «Ռուբեն Վարդանյանի և Արցախի մյուս նախկին ղեկավարների ապօրինի կալանավորումը միջազգային արդարադատության համակարգի կոպտագույն խախտում է»․ ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի փոխնախագահ 19/04/2024 19:55 Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին 19/04/2024 19:40 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 19/04/2024 19:17 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 19/04/2024 19:05 Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է՝ «Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղ»․ ՀՀ վարչապետի աշխատակազմը «երկուսուկես» գյուղի մասին էր պնդում 19/04/2024 18:50 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արգելել է Ռուսաստանի «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 19/04/2024 18:35 Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր՝ Տավուշի ամենակարևոր 4 կետերը․ Վանաձորը վերածվում է սահմանային գոտու․ Վարուժան Գեղամյան 19/04/2024 18:20 Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» 19/04/2024 18:05 Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:50 ԵՄ փոխդեսպանին են ներկայացվել ժողովրդավարության ու մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում գնալով ահագնացող խնդիրները, քաղբանտարկյալների և քաղհալածյալների գործերը 19/04/2024 17:37 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 19/04/2024 17:27 ՀՀ և Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները՝ ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով․ ԱԳՆ 19/04/2024 17:14 Ադրբեջանի սահմանապահ ծառայությունն ավելի է մոտենալու Կիրանցին ու Ոսկեպարին, բայց լինելու է սահմանազատված պետական սահման, Ադրբեջանը ստանալու է «իրեն պատկանող» երկուսուկես գյուղ․ ՀՀ վարչապետի աշխատակազմ 19/04/2024 17:03 Քննիչների դեմ հաղորդում է ներկայացվել․ «Հրապարակ» 19/04/2024 16:49 Ուշ, թե շուտ՝ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին, ու այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի փաստաբաններ 19/04/2024 16:44 Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq 19/04/2024 16:38 Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է 19/04/2024 16:31 Պուտին-Ալիև բանակցություններ տեղի կունենան Մոսկվայում 19/04/2024 16:22 Արցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ արտագաղթել ցանկացողների 35%-ը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում է ՌԴ-ն. Արցախի ՄԻՊ 19/04/2024 16:18 Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների կողմից ՀՀ-ի տնտեսությունում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը 19/04/2024 16:06 Փողոցային ճիշտ պայքար և լայն կոնսոլիդացիա ապահովելու պարագայում շատ կարճ ժամանակում հնարավոր է ամեն ինչ տանել իշխանափոխության. Անանյան (Տեսանյութ) 19/04/2024 16:01 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 19/04/2024 15:58 Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից 19/04/2024 15:49 ՔԿ-ն հերքում է․ Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները բացարձակ մտացածին են 19/04/2024 15:42 Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ բանտարկյալներին 19/04/2024 15:36 Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս 2 ամսով 19/04/2024 15:34 «Ուիգմոր»-ի անձնակազմից որեւէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը 19/04/2024 15:27 Ինչքան էլ տարբեր ազատական հայացքներ կրող մարդիկ լինեն՝ ճղրտած շալվարներով և հետ սանրած մազերով, եվրոպական հայացքներով, դրանից ՀՀ անվտանգությունը չի շահելու. Զաքարյան (Տեսանյութ) 19/04/2024 15:23 Մի՛ շտապեք թաղել հույսը, մի՛ կասկածեք իմ ու մեր հավատքին. սա է ՀՀ-ի և ՌԴ-ի ապագայի երաշխիքը. Զատուլինի պատասխանը՝ Մանուկյանին 19/04/2024 15:16 ԱՄՆ Կոնգրեսում ամերիկյան իշխանություններից պահանջվել է հայության ապահով վերադարձ Արցախ 19/04/2024 15:14 Առերևույթ խոշտանգման դեպքով, փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ն արագ արձագանքման այց է կատարել 19/04/2024 15:12 G7-ը Հայաստանին և Ադրբեջանին հարաբերությունների հետագա կարգավորման կոչ է անում 19/04/2024 15:07 «Ինձ ճիշտ հասկացեք՝ կոչեր շատ են եղել, բայց ինչ-որ մեկին չեմ ֆիքսել, որ ասի՝ Արարատ Միրզոյանին պետք է սպանել». Միրզոյանի անվտանգության պետը ցուցմունք տվեց 19/04/2024 15:00 «Տնօրենը դպրոցում բիզնեսով է զբաղված, առևտուր է անում. դրա մասին բարձրաձայնել եմ ու դարձել եմ իր աչքի գրողը». ծնողը՝ Զովունիի դպրոցի տնօրենի մասին 19/04/2024 14:57 Նա իր ադեկվատությունը կորցրել է, բայց պետք է ներողություն խնդրի ինձ զրպարտելու համար. Շահվերդյանին սպառնացողը դերասան «Պոնչոն» է 19/04/2024 14:52 Պետությունը դեգրադացիայի մեջ է մտել. Վահե Հովհաննիսյան (Տեսանյութ) 19/04/2024 14:47 Հայաստանն ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով 19/04/2024 14:41 Հայաստանն ամենաշատ օգուտն է ստանում ԵԱՏՄ-ից․ Սերգեյ Լավրով 19/04/2024 14:33 Լավրով. ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ Հայաստանը Ռուսաստանից անջատելու գործողությունները «լկտի» և «անամոթ» են 19/04/2024 14:29 Ռուսաստանը Հայաստանին դաշնակից է համարում. Լավրով 19/04/2024 14:23 ԱԺ այցելած Երևանի Մուշեղ Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է պատգամավոր Տիգրան Պարսիլյանը 19/04/2024 14:11 Արցախ վերդառնալու շանս կա, բայց ոչ արագ. Բեգլարյան 19/04/2024 14:00 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 19/04/2024 13:48 Ասում էին՝ «տեսնենք պուլսը աշխատում ա՞, եթե աշխատում ա՝ պտի սպանենք, մորթենք». դատարանում ցուցմունք տվեց Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատողը 19/04/2024 13:43 Փաշինյանն ընդունել է Գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) պատվիրակության անդամներին 19/04/2024 13:40 Ես միայն աղոթում էի, որ ճակատագրի կրկնություն չլինի, որ եղբորս տղաները մեր պես անհայր չմեծանան (Mediahub.am) 19/04/2024 13:25 Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու մասին 19/04/2024 13:13 Միշտ ասում էր՝ ոնց գյուղացի եղել եմ, այդպես էլ կամ. Համո Սահյանի որդին՝ հոր մասին 19/04/2024 13:05 Սյունիքում տղամարդիկ ալկոհոլ են օգտագործել, հետո վիճել, մեկը սպանել է մյուսին, ապա դիակը այրել և թաղել իր այգում 19/04/2024 12:54 ԱՆ-ն հայտնել է, թե որ ծառայություններն են ՀՀ-ում ամբողջ բնակչության համար պետպատվերով 19/04/2024 12:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների 19/04/2024 12:45 Զովունու դպրոցի փոխտնօրենը հոգեբանական ճնշումներ է գործադրում 7-րդ դասարանի աշակերտուհու վրա (Aravot) 19/04/2024 12:40 Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին սպառնալիքներ են հնչեցնում

Տվյալ բաժնի վերջին նյութերը