Արթուր Վանեցյանը մեկնում է Արցախ
04/06/2021 10:45

Արթուր Վանեցյանը մեկնում է Արցախ

«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մեկնում է  Արցախ։

Ֆեյսբուքյան իր էջում նա լուսանկար է հրապարակել ու գրել. «Պատերազմի ավարտից հետո առաջին անգամ կրկին ուղղությունը դեպի ծանր վիրավոր, բայց միշտ ապրեցնող մեր հարազատ Արցախ»։

Վանեցյանն Արցախ է մեկնում «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ։

Արթուր Վանեցյանը մեկնում է Արցախ