Վրաստանից հայտնել են Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին
07/06/2021 16:31

Վրաստանից հայտնել են Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին

Հայաստանը և Վրաստանը վերսկսում են երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել է կորոնավիրուսային համավարակի պատճառով. Երևանից առաջին գնացքը հունիսի 15-ին կմեկնի Բաթումի:

Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավային:

«Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է: Հունիսի 15-ին առաջին գնացքը Երևանից Թբիլիսիով կմեկնի Բաթումի: Սա նշանակում է, որ մեր դաշնակից, հարևան պետությունից զբոսաշրջիկներ կգան Վրաստան, Սև ծովի մեր հանգստավայրեր, մեր մայրաքաղաք, զբոսաշրջային այլ վայրեր», - ասել է նա:

Վրաստանից հայտնել են Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման մասին