Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-18-ը կլինի արձակուրդում
07/06/2021 16:40

Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-18-ը կլինի արձակուրդում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-ից մինչև հունիսի 18-ը ներառյալ կլինի արձակուրդում:

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արձակուրդում գտնվելու ընթացքում կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը», - նշված է Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։

Նշենք, որ Փաշինյանի որոշմամբ քարոզարշավի ողջ ընթացքում արձակուրդում կլինեն նաև վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։

Փաշինյանը որոշումներ է ստորագրել նաև Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի և Արմավիրի մարզպետներին արձակուրդ տրամադրելու մասին։

Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-18-ը կլինի արձակուրդում