![Տիգրան Ավինյանը ՀՀ ԱԳ փոխնախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշումներ է ստորագրել](https://www.aysor.am/news_images/614/1841434_1/untitled_13.thumb.jpg)
08/06/2021 15:59
Տիգրան Ավինյանը ՀՀ ԱԳ փոխնախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշումներ է ստորագրել
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՀՀ ԱԳ փոխնախարարների Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին և Գագիկ Ղալաչյանին աշխատանքից ազատելու մասին որոշումներ է ստորագրել: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարություննից:
Ավելի վաղ ԱԳՆ-ից Aysor.am-ին հայտնել էին, որ ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ:
Մայիսի 27-ին, հրաժարական էր ներկայացրել նաև ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը: