Տիգրան Ավինյանը ՀՀ ԱԳ փոխնախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշումներ է ստորագրել
08/06/2021 15:59

Տիգրան Ավինյանը ՀՀ ԱԳ փոխնախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշումներ է ստորագրել

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՀՀ ԱԳ փոխնախարարների Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին և Գագիկ Ղալաչյանին աշխատանքից ազատելու մասին որոշումներ է ստորագրել: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարություննից: 

Ավելի վաղ ԱԳՆ-ից Aysor.am-ին հայտնել էին, որ ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ:

Մայիսի 27-ին, հրաժարական էր ներկայացրել նաև ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը:

Տիգրան Ավինյանը ՀՀ ԱԳ փոխնախարարներին աշխատանքից ազատելու մասին որոշումներ է ստորագրել