11/06/2021 17:02
Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը որոշել են Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հետագա քայլերը
Հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում ներկայումս առարկայական քննարկում է ընթանում տարածաշրջանում հաղորդակցությունների բացման հարցերի շուրջ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Եթե Անդրկովկասում բարի կամք լինի, տրանսպորտային հաղորդակցությունն ապաշրջափակվի, առևտուրը կսկսի զարգանալ, Ադրբեջանի և Հայաստանի տնտեսությունները զարգացման հզոր նոր խթան կստանան, և մարդկանց կյանքը կբարելավվի: Կարևոր է, որ այդպիսի բարի կամք գոյություն ունենա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, ՌԴ փոխվարչապետների համատեղ նախագահությամբ», - ասել է Օվերչուկը՝ «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում: