Անկախ Հայաստանի ամենահոռի օլիգարխիկ տրադիցիաների հիմնադիր Գռզոյի ձեռքը տեքստ են տվել, դրել է ֆեյսբուքում։ Տհաճ ու տգեղ մի տեքստ, որպիսին Հայաստանում կարող էր դուրս տալ միայն մեկ հոգեխանգարված, գարշահոտություն տարածող մեկ քաղաքական դիակ, գիժ, ով ամեն պահի փչացնում է իր կողքը մնացած ևս մեկին։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը։
«Այսօր փչանալու հերթը Գռզոյինն էր։ Մի ստորացուցիչ, նողկալի տեսարան։ Բայցևայնպես այս ստորացումը նրան չի ազատում այդ զուգարանի թուղթը հրապարակելու մեղքից։ Հիմա նրան մնում է ամեն օր հիշել սա ու սպասել իր հերթին։ Ծանր բան է։
Հ.Գ. Երեք տարի առաջ իմ ներկայությամբ ամեն անգամ Նախագահի անունը տալուց ոտքի էիր կանգնում: Քաղաքի տղեն կայուն է լինում, Խաչատուր»:
Մինչ այդ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանում ամենաատելի օլիգարխը՝ Գռզոն, դարձավ «բյուրեղյա մաքուր, անկաշառ» իմքայլականների 5-րդ համարը։ «Այստեղ կան տարիքով մարդիկ, ովքեր կհիշեն, թե ով, Հայաստանում ով սկիզբ դրեց թալանին, թե Հայաստանի թիվ մեկ օլիգարխը ով է և ով վարկաբեկեց բիզնեսմենի բարի անունը, բայց այստեղ խոսքս Գռզոյի մասին չէ, խոսքը կապիտուլյանտի մասին է։ Հիմա թալանչիները մե՞նք ենք, թե՞ իրենք», - Վայոց Ձորի մարզում ասել է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանին արձագանքել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանը։
«Հայաստանի պատմության ամենաատելի պաշտոնյան՝ Սերժիկը, ում հայ ժողովուրդը մեկ մարդու նման դուրս շպրտեց իր աշխատասենյակից և այդ ամենը վերածեց տոնախմբության, այսօր համարձակվել է խոսել իմ մասին։ Առաջինը` ես օլիգարխ չեմ։ Ես և իմ ընտանիքը տարիներ շարունակ զբաղվել ենք գործարարությամբ, դեռևս գորբաչովյան տարիներից, երբ արդեն իրավունքը կար, կարող էինք զբաղվել ազատ բիզնեսով։ Այդ մասին գիտի յուրաքանչյուր երևանցի։ Իսկ այ օլիգարխը դու և քո հարազատներն էիք, որ օգտագործելով պետական լծակները` շատ գործարարներից, այդ թվում ինձնից, բիզնես էիք խլում։ Թշվա´ռ, մենք հիշում ենք, թե ով էիր դու 90-ական թվականներին, ինչ ունեիր և ինչպես հարստացար։ Այդ ամենը բոլորիս աչքի առաջ է», - մասնավորապես, գրել էր նա։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: