Հադրութում իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն. ԱԻՊԾ
12/06/2021 17:43

Հադրութում իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն. ԱԻՊԾ

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում այսօր իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է նախնական տվյալներով ևս 8 աճյուն, հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1576 աճյուն։

Հադրութում իրականցված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ևս 8 աճյուն. ԱԻՊԾ