12/06/2021 09:54
«Ժողովուրդ». Իշխանությունը մարզերում կոչ է անում իրենց ձայն չտալու դեպքում այն տալ Արամ Սարգսյանին
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրերից։
Բանն այն է, որ տարբեր մարզերից թերթին հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները հետաքրքիր քարոզարշավ են անում և կոչ են անում իրենց ձայն չտալու դեպքում այն տալ «Հանրապետություն» կուսակցությանը՝ Արամ Սարգսյանին։
Այդ մասին են վկայում նաև պաստառները որոնք փակցված են մարզերում. Փաշինյանի կողքին ամենուր հենց Արամ Սարգսյանի պաստառներն են։ Սրանք խոսուն փաստեր են։