Հունիսի 20-ից հետո սրանք հեռանալու են, ինչի գիտակցումն արդեն կա իշխող ուժի շարքերում. Տիգրան Աբրահամյան
14/06/2021 11:29

Հունիսի 20-ից հետո սրանք հեռանալու են, ինչի գիտակցումն արդեն կա իշխող ուժի շարքերում. Տիգրան Աբրահամյան

Արդեն պատկերը պարզ է՝ Փաշինյանն ակնհայտորեն կորցրել է վերահսկողությունը և՛ ինքն իր նկատմամբ, և թե՛ երկրում ընթացող գործընթացների, Facebook-ում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը։
 
«Հունիսի 20-ից հետո սրանք հեռանալու են, ինչի գիտակցումն արդեն կա իշխող ուժի շարքերում։
 
Նիկոլը դեռ դիմադրում է և փորձելու է իշխանությունը պահել նույնիսկ ողբերգության գնով։ Համոզված չեմ, որ այդ հարցում նա իր թիմի շարքերում մեծ աջակցություն ունի։
 
Այս պահին գերխնդիրն իշխանության անցնցում ապահովման հարցն է։ Չպետք է թույլ տանք, որ հասարակության ներսում սերմանված թշնամությունը, անհանդուրժողականությունը որոշիչ դառնա ընտրական գործընթացներում՝ սրանք պետք է խաղաղ հեռանան ու վերջ։
Իսկ դրան պետք է անմիջապես հետևեն իրավական գործընթացներ», - գրել է Աբրահամյանը։
Հունիսի 20-ից հետո սրանք հեռանալու են, ինչի գիտակցումն արդեն կա իշխող ուժի շարքերում. Տիգրան Աբրահամյան