.jpg)
15/06/2021 10:27
ԱԺ-ում քվորում չկար. գրանցվել էր ընդամենը 12 պատգամավոր
Այսօր պետք է մեկնարկեր ԱԺ հերթական քառօրյան, սակայն նիստերի դահլիճում քվորում չապահովվեց, գրանցվել էր ընդամենը 12 պատգամավոր:
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարեց, որ գրանցումը շարունակվելու է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ:
«Չորս ժամ սպասում ենք», - ասաց նա: