Արմեն Չարչյանը ձերբակալվեց
18/06/2021 19:35

Արմեն Չարչյանը ձերբակալվեց

Ձերբակալվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը, լուրը հաստատում է «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

«Իրականությանը համապատասխանում է այն խայտառակ փաստը, որ պրոֆեսոր Չարչյանը հեռացող իշխանության ու հատկապես ՀՔԾ պետի պատվերով ձերբակալվել է: Սա աբսուրդի հասնող ակնհայտ քաղաքական հետապնդում է, որի համար թող վստահ լինեն, որ շատ խիստ պատժվելու են», - հայտարարել է Վարդևանյանը։

Նա նշել է, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ստանձնելու է պրոֆեսորի պաշտպանությունը:

Հիշեցնենք՝ համացանցում ձայնագրություն էր տարածվել, որում Արմեն Չարչյանը ԲԿ-ի աշխատակիցներին կոչ էր անում պարտադիր մասնակցել ընտրություններին։

Արմեն Չարչյանը ձերբակալվեց