Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 17 262 դեպք
18/06/2021 16:06

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 17 262 դեպք

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 17 262 դեպք: Այս մասին հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի գործառնական շտաբը:

Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 5 281 309 դեպք:

Մեկ օրում մահացել է 453 մարդ, ընդհանուր՝ 128 445 բուժառու: Մեկ օրում հիվանդանոցից դուրս է գրվել 10 954 մարդ, ընդհանուր առմամբ՝ 4 850 659 բուժառու: