Հայաստանում լռության օր է. քարոզարշավն արգելված է
19/06/2021 11:14

Հայաստանում լռության օր է. քարոզարշավն արգելված է

Այսօր լռության օր է: Նախընտրական քարոզչությունն արգելվում է, որպեսզի ընտրողները կարողանան կողմնորոշվել՝ ում են տալու իրենց քվեն:

Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունը հունիսի 20-ին է: Իսկ քարոզարշավը մեկնարկել էր հունիսի 8-ին: Այն տևեց 12 օր։ Երեկ քարոզարշավի վերջին օրն էր:

Այս ընթացքում քաղաքական ուժերը հանրապետության տարբեր հատվածներում հանդիպեցին ընտրողների հետ, ներկայացրեցին իրենց ծրագրերը, երեկ էլ ամփոփեցին նախընտրական աշխատանքները:

Ութերորդ գումարման ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք:

Ըստ ԿԸՀ տվյալների` Հայաստանում ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 583 հազար 823 անձ։ Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում կգործի 2008 տեղամաս։

Հայաստանում լռության օր է. քարոզարշավն արգելված է