Մինչև ժամը 11.00-ն քվեարկել է ընտրողների 12.20 տոկոսը
20/06/2021 12:16

Մինչև ժամը 11.00-ն քվեարկել է ընտրողների 12.20 տոկոսը

Մինչև ժամը 11.00-ն, քվեարկելու իրավունք ունեցող 2.593.572 քաղաքացուց ԱԺ արտահերթ ընտրությանը քվեարկել է 316 հազար 291 քաղաքացի, կամ՝ 12.20 տոկոսը: Տվյալները ասուլիսում ներկայացրեց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:

Հիշեցնենք, որ ութերորդ գումարման ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք:

Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքներում կգործի 2008 տեղամաս։

Մինչև ժամը 11.00-ն քվեարկել է ընտրողների 12.20 տոկոսը