Ժամը 14.00-ի դրությամբ, քվեարկել է քաղաքացիների 26.82 տոկոսը
20/06/2021 15:13

Ժամը 14.00-ի դրությամբ, քվեարկել է քաղաքացիների 26.82 տոկոսը

Ժամը 14.00-ի դրությամբ, քվեարկելու իրավունք ունեցող 2.593.572 քաղաքացուց ԱԺ արտահերթ ընտրությանը քվեարկել է 695 հազար 626 քաղաքացի, կամ՝ 26. 82 տոկոսը: Տվյալները հայտեցին ԿԸՀ-ից:

Հիշեցնենք, որ ութերորդ գումարման ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք:

Հանրապետության ողջ տարածքում 38 ընտրատարածքում կգործի 2008 տեղամաս։