20/06/2021 12:54
Գոռ Սեդրակյանի ձերբակալման դեմ բողոքս մակագրվել է դատավոր Մարտիրոսյանին, ով փայլում է` վարույթն իրականացնող մարմինների անհիմն միջնորդությունները բավարարելով. Փաստաբան
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոռ Սեդրակյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իմ կողմից ներկայացված բողոքը դատարանի նախագահի կողմից մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Գայանե Պապոյանը:
«Իրավաբանական հանրույթը լավ գիտի դատավոր Մարտիրոսյանի «անհույս լինելու մասին», քանի որ վերջինս հակառակը երբեք չի ապացուցել։ Նա փայլում է վարույթն իրականացնող մարմինների կողմից ակնհայտ անհիմն միջնորդությունները բավարարելով», - գրել է նա: