20/06/2021 16:04
Ժամը 13.00-ի դրությամբ ընտրախախտումների վերաբերյալ 64 հաղորդում և ահազանգ է ստացվել. ԿԸՀ
Այսօր՝ ժամը մինչև 13.00-ն, ստացվել է 64 հաղորդում և ահազանգ, տվյալները ներկայացվեցին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 38 հաղորդում բնույթով եղել է վերացական և ընդհանրական: Դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ ստուգուղական գործողություններ կատատարելու համար: 36 հաղորդում էլ ուղարկվել է հետաքննության և նախաքննության մարմիններ:
Ստացված հաղորդումներն ու ահազանգերը վերաբերել են ընտրողներին կաշառք տալու և ստանալու, տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելու, կամ բռնություն գործադրելու սպառնալիքի, մեկից ավելի անգամ քվերակելու, կամ այլ անձի փոխարեն քվեարկելու և այլ դեպքերի:
Այս պահի դրությամբ հարուցված է 1 քրեական գործ: