Գերիների փոխանցումը հնարավոր չէր լինի, եթե ռուսական կողմի նախապատրաստական աշխատանքները չլինեին. ՌԴ դեսպան
22/06/2021 11:14

Գերիների փոխանցումը հնարավոր չէր լինի, եթե ռուսական կողմի նախապատրաստական աշխատանքները չլինեին. ՌԴ դեսպան

Հայ գերիների վերադարձի հարցը մշտապես Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է, խնդիրը լուրջ ջանքեր է պահանջում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Մենք ողջունել ենք 15 գերու վերադարձը: Հայտնի է, որ ՌԴ-ն արել և անում է ամեն ինչ, որ գերիները վերադարձվեն: Այդ ճանապարհին առաջընթաց կա: Մեծ է գեներալ Մուրադովի դերը», - նշեց դեսպանը:

Նա ընդգծեց, որ գերիների փոխանցումը հնարավոր չէր լինի, եթե ռուսական կողմի նախապատրաստական աշխատանքները չլինեին:

 

Գերիների փոխանցումը հնարավոր չէր լինի, եթե ռուսական կողմի նախապատրաստական աշխատանքները չլինեին. ՌԴ դեսպան