Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 100 դեպք, մահացել է 1 մարդ
23/06/2021 10:51

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 100 դեպք, մահացել է 1 մարդ

Հայաստանում հունիսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 224 430 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 100-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 216 230 (+48) մարդ, այս պահին բուժվում է 2601 (+51) մարդ:

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5599 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4503 (+1), իսկ այլ պատճառներով՝ 1096 (+0):

Վերջին մեկ օրոմ մահացել է 1 մարդ: