Արցախում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 1-ով
25/06/2021 12:04

Արցախում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 1-ով

Հունիսի 24-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8751 քաղաքացու հետազոտություն, որից 904-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2888 դեպք: Կատարվել է 26 203 թեստավորում:

Արցախում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 1-ով