Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 93 դեպք, մահացել է 2 մարդ
26/06/2021 12:03

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 93 դեպք, մահացել է 2 մարդ

Հայաստանում հունիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 224 728 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 93-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 216 489 (+66) մարդ, այս պահին բուժվում է 2636 (+25) մարդ:

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5603 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4506 (+1), իսկ այլ պատճառներով՝ 1097 (+1):

Վերջին մեկ օրում մահացել է 2 մարդ:

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 93 դեպք, մահացել է 2 մարդ