Փոխանակ զինված ուժերի բարեփոխումներն արագացնենք, խոսում են կադրային ջարդերի մասին. թվում է՝ այս երկիրն ամբողջությամբ «Քաղաքացիական պայմանագիր» պետք է լինի. Սեյրան Օհանյան

30/06/2021 14:53

Փոխանակ զինված ուժերի բարեփոխումներն արագացնենք, խոսում են կադրային ջարդերի մասին. թվում է՝ այս երկիրն ամբողջությամբ «Քաղաքացիական պայմանագիր» պետք է լինի. Սեյրան Օհանյան


Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ հունիսի 28-ից Բաքվում սկսվել են մարտական կրակով «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» համատեղ մարտավարական վարժանքներ։

Զորավարժություններին ներգրավված է մինչև 600 մարդ, մինչև 40 տանկ և այլ զրահամեքենա, մինչև 20 տարբեր տրամաչափի հրետանային կայանք և ականանետ, 7 մարտական և տրանսպորտային ուղղաթիռ, տարբեր նշանակության 3 անօդաչու թռչող սարք, մինչև 50 տրանսպորտային միջոց:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ նշել է, թե Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներն այս տարվա սեպտեմբերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ զորավարժությունները մի քանի նպատակ ունեն. առաջին նպատակը, եթե ազգային զորավարժություններ են, ազգային զինված ուժերի մարտունակության ու նաև պատրաստության բարձրացումն է, զորքերի մարտական կարողությունների ավելացումը։

«Իսկ երբ զորավարժություններն անցկացվում են արդեն մի քանի երկրների զինված ուժերի մասնակցությամբ, դա համատեղ կարողությունների ավելացումն է, ընդհանուր կառավարման ու փոխգործակցության մակարդակի բարձրացումն է, այս պարագայում, թուրք-ադրբեջանական ռազմավարական համագործակցության շրջանակներում է անցկացվում, իսկ երբ ավելացվում է նաև Պակիստանի հետ զորքերի ընդգրկմամբ զորավարժություն, դա արդեն նպատակ ունի ամբողջությամբ իսլամական աշխարհի ներգրավումն ու նրանց պատրաստականությունը խնդիրներ կատարելու», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։

Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ այս զորավարժությունները Հայաստանի համար վտանգ են ներկայացնում, քանի որ Պակիստանի հետ զորավարժություններին ընդգրկվում են հատուկ նշանակության ստորաբաժանումները, որոնք կարող են հատուկ գործողություններ իրականացնել։

«Իսկ պակիստանցիները, մոտ լինելով Հնդկաստանին, կարող են հնդիկների անվան տակ հատուկ խնդիրներ կատարել մեր տարածքում, սա լուրջ խնդիր է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության համար՝ այդ ուղղությամբ լուրջ աշխատելու համար», - նշեց պաշտպանության նախկին նախարարը։

Թե ինչո՞ւ են զորավարժությունները հիմա անցկացվում, Սեյրան Օհանյանն ասաց, որ սա ուժի ցուցադրում է ու հոգեբանական ճնշման շարունակությունն է Հայաստանի նկատմամբ։

«Թուրք-ադրբեջանական տանդեմի խնդիրն այսօր ծավալվելն, ընդհարձակվելն է նաև Հարավային Կովկասում, ինչը որոշակի սպառնալիք է նաև Ռուսաստանի համար, այնպես որ՝ եթե մեր վրա հոգեբանական ճնշում է, ապա Ռուսաստանի համար ուժի ցուցադրում է», - ասաց նա։

Սեյրան Օհանյանն ընդգծեց՝ բոլոր ուղղություններով Հայաստանը պետք է աշխատանքներ տանի, քանի որ գոյություն ունեն ներքին ու արտաքին սպառնալիքներ։

«Այսօր մեր ԱԱԾ-ն ու Անվտանգության խորհուրդն այդ ուղղությամբ լուրջ աշխատանք պետք է կատարեն՝ բացահայտելու բոլոր այն սպառնալիքները, որոնց ուղղությամբ պլանավորում է հարկավոր իրականացնել, բայց մենք այս իրականության մեջ հակառակն ենք նկատում. փոխանակ մեր զինված ուժերի բարեփոխումներն արագացնենք, ԱԱԾ-ի կոնկրետ հակահետախուզական խնդիրների ունակություններն ավելացնենք, խոսում են բանակի բարեփոխումների մասին ու ուշադրություն դարձնում ժամկետային ծառայության կրճատմանը, կամ խոսում են կադրային ջարդերի մասին. թվում է, թե այս երկիրն ամբողջությամբ «Քաղաքացիական պայմանագիր» պետք է լինի, բայց փորձը ցույց տվեց, որ ոչ մի պայմանագիր քաղաքացու հետ չկա, դեռ ավելին, մեր միասնության գաղափարն այս վերջին պատերազմին ու պատերազմից հետո խարխլվել է, ամբողջությամբ ջարդվել է, դրան ավելացել է նաև պարտվողական քաղաքականությունը», - ասաց նա։

Անդրադառնալով ադրբեջանական մամուլում շրջանառվող տեղեկություններին, համաձայն որոնց՝ մոտ ապագայում ականներ հայտնաբերող իսրայելական ԱԹՍ-ները կարող են մտնել Ադրբեջանի սպառազինության համակարգ և սրանով հնարավոր կլինի մեկ տարվա ընթացքում ականներից մաքրել Արցախից գրավված տարածքները, պաշտպանության նախկին նախարարն ասաց, թե այդ տարածքների զգալի մասը մեր նախկին մարտական դիրքերն էին ու այնտեղ ականապայթյունային ու ոչ ականապայթյունային համակարգ էր ձևավորված մեր պաշտպանությունը կազմակերպելու ու, թե ինչպիսին էր այդ համակարգը, նույնիսկ ադրբեջանցիներն են ցույց տալիս ու զարմանում, թե ինչպիսի համակարգ ենք մենք կառուցել։

«Իրենք ձեռք են բերելու նման անօդաչու թռչող սարքեր, որպեսզի Հայաստանից ու Արցախից կախվածության աստիճանն իջեցնեն, հետագայում գերիներով մեր վրա ճնշումները շարունակեն, խաղաղության պայմանագրի, սահմանների ճշգրտման ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության խնդիրներն առաջ տանելու համար, դրա դեմ մենք լուրջ աշխատանք ունենք կատարելու։ Երկու ուղղությամբ պետք է տարվի աշխատանքը՝ միջազգային հարթակում մենք ամեն օր պետք է բարձրացնենք այն թեզը, որը ռեալ իրականությունն է, որ այս պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը, թուրք-ադրբեջանական տանդեմը վարձկաններով, նաև իսլամական աշխարհի որոշ երկրների աջակցությամբ», - ասաց նախկին նախարարը։

Սեյրան Օհանյանը նշեց, որ Հայաստանի իշխանությունը ինչպես ապիկար կառավարում է իրականացնում, այդպես էլ ապիկար գնահատում է ռազմաքաղաքական իրադրությունը՝ չհասկանալով, որ հակառակորդը, խաղաղություն ասելով, երբևիցե չի հաշտվելու այն գաղափարի հետ, որ Հայաստանը կամ Արցախը կարող են անկախ լինել։

Պաշտպանության նախկին նախարարն ասաց, թե բանակը պարտավոր է լինել մեր անվտանգության երաշխավորը։

«Բայց թե ինչպիսին է նրա մարտունակության մակարդակը, նախ՝ արցախյան վերջին պատերազմում որոշ չափով տեսանք, իսկ նոյեմբերի 9-ի ստորագրած փաստաթղթից հետո, թե ինչպես են իրենք արձագանքել կամ հակազդել մեր սահմաններում սադրանքներին, խախտումներին, մենք նորից տեսնում ենք, որ նրանք ուշանում են, բայց ասում են՝ բարեփոխումներ են կատարում», - ասաց Սեյրան Օհանյանը։

Հարցին՝ նոր պատերազմի վտանգ կա՞, նա պատասխանեց՝ պետք է տեր լինել երկրին։

  • «Եթե, ասենք, պատերազմ եղավ, ի՞նչ է, պետք է ամբողջությամբ հանձնվե՞նք, ընդհակառակը, պետք է այսօր հետևողականորեն քայլեր կատարվեն ազգի համախմբման, հավաքական կամքի ձևավորման, մեր երկրի պաշտպանության ուղղությամբ։ Չեմ կարծում, թե այսօր տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող ուժերի առկայության պայմաններում կարող է պատերազմ սկսվել տարածաշրջանում, ես նկատի ունեմ մեր ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի Դաշնության հետ, նկատի ունեմ ՀԱՊԿ-ն ու ՀԱՊԿ-ի տարածաշրջանային այն խմբավորումները, որոնց հիմքը ՌԴ հարավային օկրուգն է ու 102-րդ ռազմաբազան՝ Հայաստանի միացյալ զորախմբի հետ միասին», - ավելացրեց ՀՀ պաշպանության նախկին նախարարը։

Հեղինակ՝ Անի Վարդանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:30 «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են. սպասվում է ելույթի առաջին բեմական փորձը Այսօր, 11:27 Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում Այսօր, 11:24 Մարշալ Բաբաջանյանը համաշխարհային մասշտաբների ռազմական գործիչ է, աշխարհի թիվ մեկ զրահատանկային զորքերի հրամանատարն էր, ԽՍՀՄ-ի՝ գերտերության գլխավոր տանկիստը. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) Այսօր, 11:18 Մեր եկեղեցին բավականին պրոբլեմատիկ կառույց է. Վիլեն Գաբրիելյան Այսօր, 11:10 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվանելու համար, ԱԺԲ շարժման մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել Այսօր, 11:06 Դատախազությունը պահանջում է, որ Գագիկ Ծառուկյանից բռնագանձվի 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց Այսօր, 11:00 Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան Այսօր, 10:57 Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք Այսօր, 10:53 ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Այսօր, 10:45 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Այսօր, 10:39 25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. Դատախազը ներկայացրեց, թե ինչ են պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից Այսօր, 10:33 Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Լիլիթ Մակունցն անդրադարձել է Հայաստանի ներկա մարտահրավերներին Այսօր, 10:29 «Թողեք, թող հանձնի», «Հանձնենք, հանգիստ ապրենք». Երևանում հայտնված պաստառներով կոչ են անում՝ ակցիաներ անել սրտի ուզած ձևով Այսօր, 10:24 Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Այսօր, 10:20 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Այսօր, 10:09 Փակ է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը Այսօր, 09:55 Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ Աբրահամյան Այսօր, 09:49 Լույս չի լինի Այսօր, 09:43 Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով 28/04/2024 21:37 Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան 28/04/2024 19:57 Բլինքենի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ 28/04/2024 19:53 Տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանցիները Ոսկեպարի հատվածում առաջխաղացում են ունեցել. Գառնիկ Դանիելյան 28/04/2024 18:34 Փաշինյանը կնոջ հետ ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին 28/04/2024 17:48 «Որդիների կանչ» ՀԿ–ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 28/04/2024 17:41 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը և ևս 2 տավուշցի կալանավորեցին 28/04/2024 16:20 Արարատ Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 28/04/2024 16:16 Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում են. վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 28/04/2024 15:53 Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ 28/04/2024 14:34 Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 28/04/2024 13:49 Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը. Տեսանյութ 28/04/2024 13:37 Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Թյուրքագետը քարտեզ է հրապարակել 28/04/2024 13:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, մեղադրանք է առաջադրվել. Փաստաբան 28/04/2024 11:57 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 28/04/2024 11:23 Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին 28/04/2024 11:16 Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը 28/04/2024 10:24 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Արմենիա 28/04/2024 09:51 Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելացել է. կա 5 զոհ, 9 վիրավոր 28/04/2024 09:41 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 28/04/2024 09:24 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան 27/04/2024 22:51 Իմ լիակատար սատարումն եմ հայտնում հայրենազրկման դեմ պայքարող տավուշցիներին․ Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան 27/04/2024 22:38 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանն են 27/04/2024 22:25 Դավաճանական ռեժիմի պարագլուխն այս նոր ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից և իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Նարեկ Սամսոնյան 27/04/2024 22:09 Զգուշացում՝ այսպես շարունակվելու դեպքում սահմանային սյուներ կտեղադրվեն նաև Երևանում (Լուսանկարներ) 27/04/2024 21:57 «Սրբազանն ասաց ամեն ինչ»․ Երգիչ Արման Հովհաննիսյան 27/04/2024 21:48 Սյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնել 27/04/2024 21:31 Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներին 27/04/2024 21:05 Թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողել 27/04/2024 20:52 Հայոց Հայրապետն ու Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հարցն են քննարկել 27/04/2024 20:36 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 27/04/2024 20:17 «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով (Տեսանյութ) 27/04/2024 20:00 «Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին 27/04/2024 19:46 «Դեռ ժամանակ ունեք հրաժարվելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից»․ Աբրահամյանն՝ ի պատասխան ոստիկանության՝ քիչ առաջվա հայտարարության 27/04/2024 19:28 Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան 27/04/2024 19:17 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 27/04/2024 19:09 Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան 27/04/2024 18:59 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 27/04/2024 18:43 Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան 27/04/2024 18:24 Միրզոյանը Կատար է մեկնում 27/04/2024 18:09 ՆԳՆ-ից պնդում են․ «Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր, իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ է խնդիրներ լուծում» 27/04/2024 17:57 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ) 27/04/2024 17:44 Պայքարը խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին․ Պետրոսյան 27/04/2024 17:31 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 27/04/2024 17:18 Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ 27/04/2024 16:56 «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» 27/04/2024 16:35 «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 16:16 Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամ Սլոյանի սխրանքը 27/04/2024 16:05 Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված․ Առանց Հայրենիք՝ պետություն չկա․ Շարմազանով 27/04/2024 15:56 Որոշ շրջանակներ թիրախավորում են ՀՀ զինված ուժերը՝ փորձելով տարածել բանակի հեղինակությանը, կարգապահությանն ու մարտունակությանը վնասող ապատեղեկատվություն. ՊՆ 27/04/2024 15:48 Սյունիքում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 27/04/2024 15:30 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 27/04/2024 15:10 Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 27/04/2024 14:49 Մի բան է՝ ինչ եք խոսում, լրիվ այլ բան, թե ինչ եք անում․ Աբրահամյանը՝ ՔՊ-ականներին 27/04/2024 14:44 Քաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում․ Լուսանկարներ 27/04/2024 14:25 Մեր կյանքը կտրուկ փոխվելու է. դա լինելու է մի քանի ամսվա ընթացքում (Տեսանյութ) 27/04/2024 14:11 Օկուպացված Շուշիում ականի պայթյուն է եղել․ ադրբեջանցի է տուժել 27/04/2024 14:01 Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ 27/04/2024 13:55 «Ոտքի՛, քանի քեզ էլ չի հանձնել»․ Երևանի տարբեր հատվածներում պաստառներ են հայտնվել (Տեսանյութ) 27/04/2024 13:45 Տղամարդն ինքնասպանություն գործելու նպատակով՝ 4-րդ հարկի իր բնակարանից ցած է նետվել 27/04/2024 13:40 Մոսկվան չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաները 27/04/2024 13:27 Կիրանցում երեկ ամեն ինչ տեղի է ունեցել կառավարության ղեկավարի հրահրմամբ. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 13:15 Սա իմ հոգևոր տարածքն է, և որևէ մեկը, ով էլ ուզում է լինի աստիճանով, իրավունք չունի սպառնալիքով խոսելու և ոտնակոխ անելու իմ ժողովրդին. Բագրատ Սրբազան 27/04/2024 13:02 Կիրանցում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում 27/04/2024 12:57 Զինվորականները ճնշման տակ են այդ ամենն ասել․ Մախսուդյանը՝ ՔԿ-ի տեսանյութի մասին 27/04/2024 12:39 Այսօր ՌԴ նախագահի հետ կապված նման ռիսկ չկա․ Բալայանը՝ ՀՀ-ում Պուտինին ձերբակալելու մասին 27/04/2024 12:32 Երեկ գիշեր մգեցված ապակիներով մեքենայով անհայտ ինքնությամբ մարդիկ գաղտագողի մուտք են գործել այն հատվածները, որոնք իբր պետք է հանձնվեն. Սրբազան 27/04/2024 12:29 Դասընթացավարների դասընթաց՝ VOLFIRE ծրագրի շրջանակում. վերապատրաստվում են փրկարար ծառայողները 27/04/2024 12:28 Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներում նկարվեին. Արսեն Բաբայան 27/04/2024 12:24 Իմ պայքարը հայրենիքի համար է, եթե պետք է Հայաստանը կորցնենք, փախստական դառնանք, էլ ինչի՞ց պիտի վախենանք 27/04/2024 12:17 «Հայրենիքը պետությունն է. սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ». Նիկոլ Փաշինյանը՝ բանախոս 27/04/2024 12:13 ՀՀ-ն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի՝ ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս․ Ոսկանյան 27/04/2024 12:03 Կիևյան կամրջի վրա կանխվել է օտարերկրյա քաղաքացու ինքնասպանությունը 27/04/2024 11:41 Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը 27/04/2024 11:23 Արևմուտքից դոլարներ ստացող քարոզիչների տերերը հասկացել են՝ Փաշինյանը տապալվել է. փոխարինել է պետք (Տեսանյութ) 27/04/2024 11:10 Տավուշի ապօրինի հանձնման դեպքում Հայաստանի գլխավոր գազատարը կհայտնվի Ադրբեջանի կատարյալ վերահսկողության ներքո 27/04/2024 11:03 Իշխանությունը, որը 2018-ին փառաբանում էր որոշ զինծառայողների փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին 27/04/2024 10:35 Դու մտածել ես ոչ թե պետության, այլ սեփական անվտանգության մասին, անհապաղ պետք է հեռանաս. Դավիթ Անանյանը՝ Փաշինյանին 27/04/2024 10:33 Կիրանց գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք. Զինվորականներ (Տեսանյութ) 27/04/2024 10:22 Գլխավոր դատախազի հրավերով՝ եվրոպական շուրջ տասը պետություններից և միջազգային կազմակերպություններից Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան 27/04/2024 10:20 «Ժողովուրդ». Պաշտոնի ստանձնման հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել 27/04/2024 10:18 «Հրապարակ». Երբ կսկսվի ռադիկալ պայքարը

Տվյալ բաժնի վերջին նյութերը