Գորիսի քաղաքապետն ազատ արձակվեց, նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով
07/07/2021 19:11

Գորիսի քաղաքապետն ազատ արձակվեց, նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ազատ արձակվեց։

Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Առուշանյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով։

«Սակայն փաստացի նա գտնվում է կասկածյալի կարգավիճակում։ Հրաժարվել ենք ցուցմունք տալուց, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սա Առուշանյանի նկատմաբ քաղաքական հետապնդման շարունակությունն է», - ասաց նա։

Ալեքսանյանը տեղեկացրեց, որ Առուշանյանը բերման էր ենթարկվել  ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։

Գորիսի քաղաքապետն ազատ արձակվեց, նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով