07/07/2021 10:57
Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով 4 քաղաքական ուժի դիմումների դատաքննությանը կմասնակցի նաև «Քաղաքացիական պայմանագիր»-ը
Ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով 4 քաղաքական ուժի դիմումների դատաքննությանը Սահմանադրական դատարանում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներգրավվել է որպես երրորդ անձ։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սեփական դիմումի հիման վրա, ՍԴ աշխատակարգային որոշմամբ, ներգրավվել է որպես երրորդ անձ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 27-ի` «Հայաստանի
Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշման հետ կապված վեճի վերաբերյալ» միավորված գործով դատավարությանը», - այս մասին հայտարարել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։
Նա նշել է, որ առաջիկայում կներկայացվի ՔՊ իրավական դիրքորոշումը ներկայացված դիմումների կապակցությամբ։
Դատաքննությունը կսկսվի 2021 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 11։00-ին։