Անգլիան առաջին անգամ դուրս է եկել Եվրոյի եզրափակիչ
08/07/2021 09:35

Անգլիան առաջին անգամ դուրս է եկել Եվրոյի եզրափակիչ

Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Անգլիան հանդիպել է Դանիայի հետ:

Գարեթ Սաութգեյթի թիմը լրացուցիչ ժամանակում կարողացել է ճնշում գործադրել Դանիայի ընտրանու վրա և հաղթել 2:1 հաշվով:

Այսպիսով, անգլիացիներն իրենց պատմության մեջ առաջին անգամ դուրս են եկել մայրցամաքային առաջնության եզրափակիչ: Ավելի վաղ Անգլիայի լավագույն նվաճումը երկու կիսաեզրափակիչներն էին՝ 1968 և 1996 թվականներին:

Եզրափակչում Անգլիան կխաղա Իտալիայի հետ: Խաղը կկայանա կիրակի՝ հուլիսի 11-ին, «Ուեմբլիում»:

Անգլիան առաջին անգամ դուրս է եկել Եվրոյի եզրափակիչ