Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 186 դեպք, մահացել է 8 մարդ
08/07/2021 11:11

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 186 դեպք, մահացել է 8 մարդ

Հայաստանում հուլիսի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 225 987 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 186-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 217 381 (+78) մարդ, այս պահին բուժվում է 2966 (+100) մարդ:

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 5640 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 4536 (+5), իսկ այլ պատճառներով՝ 1104 (+3):

Վերջին մեկ օրում մահացել է 8 մարդ: