Հայիթիի նախագահի սպանության համար կասկածվողները ձերբակալվել են
08/07/2021 12:06

Հայիթիի նախագահի սպանության համար կասկածվողները ձերբակալվել են

Ձերբակալվել են Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզին ենթադրյալ սպանողները, Twitter-ում հայտնել է երկրի կապի նախարար Ֆրանց Էքզանթուսը:

ԱՄՆ-ում Հաիթիի դեսպանը РИА Новости-ի թղթակցին տված հարցազրույցում հաստատել է կասկածյալների ձերբակալման մասին տեղեկությունը: Ներկայումս նրանց հարցաքննում են:

Հաիթիի նախագահը մահացու վիրավորում է ստացել չորեքշաբթի՝ իր նստավայրի վրա հարձակման հետևանքով:

Երկրի իշխանությունները կարծում են, որ հանցագործության հետևում կանգնած են զինված օտարերկրացիներ: Հայիթիում 15 օրով հայտարարվել է ռազմական դրություն:

Հայիթիի նախագահի սպանության համար կասկածվողները ձերբակալվել են