Մխիթար Զաքարյանի ձերբակալումը բողոքարկվել է դատարան, ժամը 14։00-ին քննչական գործողություններ պետք է լինեն. պաշտպան
12/07/2021 12:53

Մխիթար Զաքարյանի ձերբակալումը բողոքարկվել է դատարան, ժամը 14։00-ին քննչական գործողություններ պետք է լինեն. պաշտպան

Մխիթար Զաքարյանի՝ խայտառակ ապօրինի ձերբակալումն արդեն բողոքարկվել է դատարան, դեռևս որևէ դատավորի չի մակագրվել, ինչպես նաև ժամը 14։00-ին Մխիթար Զաքարյանին մասնակցությամբ քննչական գործողություններ պետք է տեղի ունենան ՀՀ քննչական կոմիտեի շենքում, ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթար Զաքարյանի պաշպան Երեմ Սարգսյանը։
 
«Բոլոր հարցերին կկարողանամ պատասխանել նախքան քննչական կոմիտեի շենք մտնելը», - գրել է պաշտպանը։
 
Հիշեցնենք՝ ավելի վաղ Երեմ Սարգսյանը հայտնել էր, որ բազմաթիվ դիմակավորված և ինքնաձիգավոր անձինք, ուժ ու բռնություն գործադրելով, «առանձնապես վտանգավոր հանցագործ» Մխիթար Զաքարյանին պառկեցրել են գետնին, նկարահանել։
Մխիթար Զաքարյանի ձերբակալումը բողոքարկվել է դատարան, ժամը 14։00-ին քննչական գործողություններ պետք է լինեն. պաշտպան