Հայթիում ձերբակալվել է նախագահի սպանության հավանական կազմակերպիչներից մեկը
12/07/2021 11:09

Հայթիում ձերբակալվել է նախագահի սպանության հավանական կազմակերպիչներից մեկը

Հայիթիի իշխանությունները հայտարարել են նախագահ Ժովենել Մոիզի սպանության ենթադրյալ կազմակերպիչներից մեկի ձերբակալման մասին, հայտնում է Acento-ն՝ վկայակոչելով Ազգային ոստիկանության գլխավոր տնօրեն Լեոն Շառլին:

«Երբ հանցագործների առաջխաղացումը կասեցվել է, առաջինը, ում զանգահարել են, Էմանուել Սանոնն էր», - ասել է Շառլը:

Ոստիկանապետի խոսքով՝ հանցագործության դրդապատճառները քաղաքական են եղել: Իրավապահ մարմինները փնտրում են ևս երկու ենթադրյալ կազմակերպիչների, որոնք կապ են ունեցել Սանոնի հետ, նրանց անունները չեն հաղորդվում:

Հայթիում ձերբակալվել է նախագահի սպանության հավանական կազմակերպիչներից մեկը