Իրաքի հիվանդանոցում հրդեհի զոհերի թիվը հասել է 54-ի
13/07/2021 10:43

Իրաքի հիվանդանոցում հրդեհի զոհերի թիվը հասել է 54-ի

Իրաքի հարավում գտնվող Դի-Քար նահանգի Ալ-Նասիրիա քաղաքում գտնվող կորոնավիրուսային հիվանդների համար նախատեսված հիվանդանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 54-ի, երեքշաբթի երեկոյան հաղորդել է նահանգի առողջապահության վարչությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր 38 զոհի մասին:

Նախնական տեղեկությունով՝ հիվանդանոցում հրդեհը տեղի է ունեցել թթվածնի բալոնի պայթյունի պատճառով: Հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը, սակայն կորոնավիրուսով հիվանդներից մի քանիսը շարունակում են արգելափակված մնալ հիվանդանոցում:

Իրաքի հիվանդանոցում հրդեհի զոհերի թիվը հասել է 54-ի