Կորել է կապը ՀՀ ԶՈՒ զինծառայողի և վարորդի հետ. քննարկվում է նրանց՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը. ՊՆ
14/07/2021 15:37

Կորել է կապը ՀՀ ԶՈՒ զինծառայողի և վարորդի հետ. քննարկվում է նրանց՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը. ՊՆ

Հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը Հայաստանի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ, հաղորդում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնք դեռևս արդյունք չեն տվել։

Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Հավելենք` Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի», - ասված է ՊՆ հաղորդագրությունում։

Կորել է կապը ՀՀ ԶՈՒ զինծառայողի և վարորդի հետ. քննարկվում է նրանց՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը. ՊՆ