ՊԲ-ն հերքում է. Ստորաբաժանումները կրակ չեն բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
14/07/2021 12:52

ՊԲ-ն հերքում է. Ստորաբաժանումները կրակ չեն բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր հուլիսի 13-ին՝ ժամը 21:34-21:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումները գնդացիրներով և ինքնաձիգերով կրակ են բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում, հայտնում են պաշտպանության բանակից։

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով ձեռք բերված պայմանավորվածություններին, շարունակում են հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և չեն դիմում իրավիճակն ապակայունացնող գործողությունների:
ՊԲ-ն հերքում է. Ստորաբաժանումները կրակ չեն բացել Շուշիի մատույցներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ