Արարատ Թումանյանը նշանակվել է Մեղրիի ղեկավարի պաշտոնակատար
14/07/2021 10:16

Արարատ Թումանյանը նշանակվել է Մեղրիի ղեկավարի պաշտոնակատար

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատ Թումանյանը նշանակվել է Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար», - ասված է որոշման մեջ։

Արարատ Թումանյանը նշանակվել է Մեղրիի ղեկավարի պաշտոնակատար