Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատությունից կզրկվի.ԿԸՀ-ն բավարարել է դատախազության միջնորդությունը
15/07/2021 11:32

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատությունից կզրկվի.ԿԸՀ-ն բավարարել է դատախազության միջնորդությունը

ՀՀ ԿԸՀ-ն այօրվա նիստի արդյունքում բավարարել է Գորիս համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Որոշումը կուղարկվի ՀՀ ՀՔԾ՝ դրանից ածանցվող՝ մեղադրանքի առաջադրման և այլ դատավարական գործողությունները կատարելու», - նշել է Աբրահամյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու նպատակով:

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատությունից կզրկվի.ԿԸՀ-ն բավարարել է դատախազության միջնորդությունը