17/07/2021 11:54
Ռուս խաղաղապահները մարդասիրական ակցիա են անցկացրել Մարտունու շրջանի հեռավոր գյուղում
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները բարեգործական հիմնադրամի հետ համատեղ անցկացրել են մարդասիրական ակցիա Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղում, որը տեղակայված է սահմանազատման գծի մոտ:
Հումանիտար ակցիայի շրջանակում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոնի սպաները հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ միասին նվիրել են ապուրների հավաքածուներ և խոհանոցային պարագաներ:
«Այսօր Մաչկալաշեն գյուղում տեղի է ունեցել հումանիտար ակցիա, որի ընթացքում ներքին տեղահանված 14 և 3 բազմազավակ ընտանիքների տրամադրվել են խոհանոցային և սննդամթերքի հավաքածուի տեսքով», - հայտարարել է Մարդասիրական արձագանքման կենտրոնի սպա Ռուսլան Իվանովը:
Նաև, խաղաղապահները շփվել են տեղի բնակչության հետ, ուսումնասիրել բնակության վայրերը և ընդունել ներքին տեղահանված անձանցից հիմնական անհրաժեշտ ունեցվածքի վերաբերյալ դիմումները:
Ընդհանուր առմամբ, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների միջոցով, ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի բնակիչներին փոխանցել են ավելի քան 220 տոննա մարդասիրական պարացաներ: