Ամփոփվել են ՀՀ և ՌԴ զինված ուժերի շտաբային բանակցությունները, քննարկվել երկկողմ ռազմական համագործակցության հետագա ուղղությունները
19/07/2021 16:26

Ամփոփվել են ՀՀ և ՌԴ զինված ուժերի շտաբային բանակցությունները, քննարկվել երկկողմ ռազմական համագործակցության հետագա ուղղությունները

Ամփոփվել են ՀՀ և ՌԴ զինված ուժերի շտաբային բանակցությունները։ 5-օրյա այցով Հայաստանում գտնվող ՌԴ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Սերգեյ Իստրակովի գլխավորած պատվիրակությունը ներկայացրել է բանակցությունների արդյունքները և մատնանշել հետագա անելիքները։

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԶՈւ պատվիրակությանը սերտ համագործակցության համար։

Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմական համագործակցության հետագա ուղղությունները, ստորագրվել է փոխգործակցության հուշագիր։

Ամփոփվել են ՀՀ և ՌԴ զինված ուժերի շտաբային բանակցությունները, քննարկվել երկկողմ ռազմական համագործակցության հետագա ուղղությունները