.jpg)
20/07/2021 18:28
Վաշինգտոնը կոչ է անում Երևանին և Բաքվին առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել
Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով գրանցվող միջադեպերով, հատկապես՝ Երասխ/Սադարակ հատվածի վերջին դեպքերով:
«Մենք երկու կողմին կոչ ենք անում արագ և խաղաղ կերպով թուլացնել լարվածությունը և առարկայական բանակցությունների վերսկսման տիրույթ ստեղծել», - ասված է Երևանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։