Հակառակորդի կրակոցից վիրավորվել է Երասխի վարչական ղեկավարը
20/07/2021 01:26

Հակառակորդի կրակոցից վիրավորվել է Երասխի վարչական ղեկավարը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ  առաջ Արարատ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Երասխ համայնքի ղեկավար Ռուդիկ Օղիկյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ուսի մասում վնասվածք է ստացել Երասխի դիրքերում՝ հակառակորդի դիրքերից արձակած կրակոցից:

Նրան տեղափոխում են Երևան՝ Աստղիկ բժշկական կենտրոն։

Հակառակորդի կրակոցից վիրավորվել է Երասխի վարչական ղեկավարը