Պեսկով. Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման գործընթացը վատ չի ընթանում
21/07/2021 13:46

Պեսկով. Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման գործընթացը վատ չի ընթանում

Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման գործընթացը վատ չի ընթանում, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը ողջունելու է Եվրամիության միջնորդական ջանքերը Ղարաբաղի հարցով բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների կատարմանը: